Իրավապահները խուզարկում են Վարդենիսի քաղաքապետի բնակարանը․ ինչ է կատարվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ վաղ առավոտից իրավապահները խուզարկություն են իրականացնում նաև Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանի բնակարանում։

Ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ իրավապահները վաղ առավոտից տարբեր բնակարաններ են խուզարկում։

ArmLur.am լրատվականը փորձում է կապ հաստատել Ահարոն Խաչատրյանի հետ՝ հասկանալու համար՝ որն է խուզակության պատճառը, սակայն մեր զանգերը մնում են անպատասխան։

Փոխքաղաքապետ Կարեն Մկրտչյանի հեռախոսն այս պահին անհասանելի է։

Հիշեցնենք, որ նախօրեին խուզարկություն էր իրականացվել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի բնակարանում, իսկ այսօր առավոտվանից խուզրկում են Գյումրու քաղաքապետի թեկնածուԿարեն Սիմոնյանի շտաբն ու գրասենյակը։

Սոնա Գրիգորյան




Լրահոս