Լիտվայում 4 ամերիկացի զինվոր է անհետացել զորավարժությունների ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիտվայում զորավարժություններին մասնակցող 4 ամերիկացի զինվոր է անհետացել, որոնողափրկարարական աշխատանքները սկսվել են, գրում է apnews.com-ը:

Նախօրեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հաստատել էր, որ Լիտվայում անցկացվող զորավարժությունների ժամանակ չորս ամերիկացի զինծառայողների զոհվելու փաստը։ Նա նշել է, որ դեպքի մանրամասները դեռևս անհայտ են։ Սակայն ՆԱՏՕ-ն պարզաբանել է թյուրըմբռնում է առաջացել և որ զինվորների մահը դեռ հաստատված չէ:

Մարտի 25-ին Լիտվայի Պաբրադե քաղաքի մերձակայքում գտնվող գեներալ Սիլվեստրաս Զուկաուսկասի անվան զորավարժությունում տեղի են ունեցել պլանային մարտավարական զորավարժություններ, որոնց մասնակցելեն Ջորջիայում տեղակայված 3-րդ հետևակային դիվիզիայի 1-ին բրիգադի չորս ամերիկացի զինվորներ։ Նրանք ճանապարհորդում էին M88 Hercules զրահամեքենայով:

Նույն օրը երեկոյան անձնակազմի հետ կապը կորել է։ Լիտվայի բանակի խոսնակ մայոր Գինտաուտաս Ցինին ասել է, որ միջադեպի վայրը բացահայտվել է, և որոնողափրկարարական աշխատանքները սկսվել են:




Լրահոս