ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միշտ պետք ա պառակտեն, սև ու սպիտակ, ղարաբաղցի-գյումրեցի անեն, համախմբում չեն սիրում. Կարեն Սիմոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը քիչ առաջ  գրել էր, որ քրեական ոստիկանության աշխատակիցները վաղ առավոտյան ներխուժել են Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբ։

Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածուն գործարար Կարեն Սիմոնյանն է, ցուցակում բավական մեծ թիվ են կազմում գործարար աշխարհի մարդիկ, իսկ երկրորդ համարը զբաղեցնում է ճանաչված հեռուստամեկնաբան Դերենիկ Մալխասյանը։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ խուզարկությունն իրականացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

ArmLur.am-ի հետ զրույցում «Մայր Հայաստան» դաշինքի շտաբից փոխանցեցին, որ առավոտից Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է «Մայր Հայաստան» դաշինքի շտաբ և ժամը 08։00-ից համակիրների բնակարանների և «Մայր Հայաստան» դաշինքի շտաբի պետ՝ Արա Ոսկանյանի տուն։

Այս պահի դրությամբ Կարեն Սիմոնյանի գրասենյակն են խուզարկում կաշառք տալու կասկածով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սոնա Գրիգորյան




Լրահոս