Գյումրու ավագանու անդամին անչափահաս երեխաների առաջ, բիրտ ուժ կիրառելով, տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե․ նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեի խուզարկությունից հետո իրավապահները բիրտ ուժով որոշ անձանց տեղափոխել են Երևան։ Մասնավորապես, Երևան են տեղափոխվել ավագանու անդամ Էմմա Գրիգորյանը, որին բիրտ ուժով 2 անչափահաս երեխաների ներկայությամբ ուժով, ըստ նախնական տեղեկոթյունների, տեղափոխել են Երևան Հակակոռուպցիոն կոմիտե։

«Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ «Մայր Հայաստան» դաշինքի շտաբում խուզարկությունը շարունակվում է։

Հիշեցնեն, որ  ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ քրեական ոստիկանության աշխատակիցները վաղ առավոտյան ներխուժել են Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբ։

Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածուն գործարար Կարեն Սիմոնյանն է, ցուցակում բավական մեծ թիվ են կազմում գործարար աշխարհի մարդիկ, իսկ երկրորդ համարը զբաղեցնում է ճանաչված հեռուստամեկնաբան Դերենիկ Մալխասյանը։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ խուզարկությունն իրականացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

ArmLur.am-ի հետ զրույցում «Մայր Հայաստան» դաշինքի շտաբից փոխանցեցին, որ առավոտից Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է «Մայր Հայաստան» դաշինքի շտաբ և ժամը 08։00-ից համակիրների բնակարանների և «Մայր Հայաստան» դաշինքի շտաբի պետ՝ Արա Ոսկանյանի տուն։

Այս պահի դրությամբ Կարեն Սիմոնյանի գրասենյակն են խուզարկում կաշառք տալու կասկածով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սոնա Գրիգորյան




Լրահոս