Հրատապ ասուլիս է հրավիրել ՔՊ կենտրոնական գրասենյակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ կուսակցությունը հայտնում է․ «Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս՝ կապված վերջին օրերին արձանագրված մտահոգիչ իրադարձությունների, մասնավորապես՝ քաղաքացիների ազատ կամարտահայտման խոչընդոտման դեպքերի, ինչպես նաև Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակված հայտարարության հետ, որը վերաբերում է առերևույթ հանցագործության՝ նախընտրական շրջանում ընտրակաշառքների բաժանմանը։ Ասուլիսը տեղի կունենա այսօր՝ մարտի 27-ին, ժամը 14:30-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում՝ Չերազի 8գ։ Հարցերի և լրացուցիչ մանրամասների համար խնդրում ենք կապ հաստատել՝ 055 239294 հեռախոսահամարով։»




Լրահոս