
ArmLur.am-ի տեղեկություններով, երեկ երեկոյան ԱԺ թեժ հարց ու պատասխանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգել է օպերացիաներ սկսել տարբեր քաղաքաներում, դա է պատճառը, որ առավոտվա ժամը 08։00-ից իրավապահ համակարգը ներխուժել է Գյումրու քաղաքապետի տարբեր թեկնածուների նախընտրական շտաբներ և խուզարկություն է իրականացնում։
Հարկ է նշել, որ այսօր տարբեր քաղաքներում ևս իրավապահները պատրաստվում են խուզարկություն իրակլանացնել։
Նշենք, որ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ տեղի ունեցած թեժ վիճապանությունից և բռնությունից հետո, երեկոյան՝ կեսգիշերն անց, ներողություն խնդրեց լրագրողներից և ասաց․
«Մեղավորությունն իմն է, որ տեղում արագ չկողմնորոշվեցի: Այսօր կզրուցեմ ՊՊԾ գործընկերների հետ նման իրավիճակները ապագայում կանխելու համար»,- գրել է նա։
Սոնա Գրիգորյան