
Հայաստանի հավաքականի և Եկատերինբուրգի “Ուրալի” կիսապաշտպան Էդգար Մանուչարյանը կրկին կարող է հայտնվել Հոլանդիայում, որտեղ ժամանակին ելույթ է ունեցել “Այաքսի”, “Հարլեմի” և “Ալպերդորնի” կազմում: Sport1.nl-ը հայտնում է, որ Մանուչարյանով հետաքրքրված է ՆԱԿ-ը, որը Հոլանդիայի ընթացիկ առաջնությունում 13 միավորով ընթանում է 15-րդ հորիզոնականում ու պայքարում է իր տեղը ուժեղագույնների խմբում պահպանելու համար: