
Գյումրու ընտրությունից ընդամենը 2 օր առաջ իշխանությունը որոշեց բիրտ ճնշումների ենթարկել ընդդիմադիր թեկնածուներին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:
«Լայնածավալ իրավապահ «հարձակում» է սկսվել Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբներում»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ առավոտյան իրավապահները մտել են «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակ և խուզարկել շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանն ու «Մայր Հայաստան» դաշինքի ընդհանուր գրասենյակը: Խուզարկում են Մայր Հայաստան դաշինքի համակիրներից և աջակիցներից մի քանիսի բնակարանները:
Մանրամասները՝ տեսանյութում․