
Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագիրը բեկումնային կլինի, Աստանայում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, հայտնել է «Sputnik Казахстан»-ը։
Երկար բանակցություններից հետո եկել է ժամանակը ստորագրելու համաձայնագիրը եւ առաջ շարժվելու Հարավային Կովկասում խաղաղության հասնելու եւ տնտեսական հնարավորություններ բացելու համար, ընդգծել է նա։
Ղազախստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի հետ հանդիպման ընթացքում բարձրացվել են տարածաշրջանային կարեւոր խնդիրներ։ Միրզոյանը Մուրատ Նուրտլեուին ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման վերջին իրադարձություններն ու տվյալները։
«Ներառելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատելու մասին համաձայնագրի նախագծի հաստատումը, կայուն խաղաղության հասնելու Հայաստանի առաջարկները՝ Հայաստանի դիրքորոշումը հստակ է. երկու պետությունների տարածքային ամբողջականության ճանաչում եւ սահմանազատման գործընթացի իրականացում Ալմաթիի հռչակագրի դրույթների հիման վրա։ Ակնհայտ է, որ կարեւոր է նաեւ հումանիտար խնդիրների լուծումը, այդ թվում՝ անհայտ կորածների ճակատագրի պարզաբանումը եւ ռազմագերիների ու կալանավորված խաղաղ բնակիչների ազատ արձակումը»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը։
Մենք բարձր ենք գնահատում Ղազախստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի հետ կապված, շարունակել է Միրզոյանը։
Նա նաեւ հիշեցրել է, որ Ղազախստանը հարթակ է տրամադրել հայ-ադրբեջանական բանակցությունների համար։ Իսկ պետությունները միասնական են անկախության իրենց ձգտման մեջ։
«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք էլ ավելի զարգացնել եւ ամրապնդել մեր ռազմավարական ուղղվածություն ունեցող երկկողմ հարաբերությունները: Մեր փոխայցելությունները եւ ակտիվ շփումները ամուր հիմք են ստեղծում գործընկերության համար: Ուստի ուրախ եմ ձեզ հրավիրել Հայաստան ձեզ հարմար պահին»,- նշել է Միրզոյանը:
Երկկողմ ապրանքաշրջանառության ներուժը զգալիորեն գերազանցում է նախկին ցուցանիշները։
«Մենք պայմանավորվել ենքք կրկնապատկել ջանքերը մեր երկրների կառավարությունների միջեւ 2024-2025թթ. առեւտրատնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի իրականացման, ինչպես նաեւ Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացման ուղղությամբ»,- ասել է Միրզոյանը։
Ի պատասխան՝ Մուրատ Նուրտլեուն նշել է, որ Աստանան եւ Երեւանը համանման տեսակետներ ունեն համաշխարհային օրակարգի բազմաթիվ հարցերի շուրջ։
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս նաեւ Հարավային Կովկասում անվտանգության եւ խաղաղության ապահովմանը»,- ասել է նա։
Հանդիպմանը նշվել է, որ Հայաստանը շահագրգռված է «Խորգոսում» խանութների ցանց բացելու հարցում, իսկ հայ գործարարները նախատեսում են նաեւ առեւտրային տաղավարներ կազմակերպել Ղազախստանի մարզերում։
Իսկ 2025թ. արհեստական բանականության ազգային կենտրոնի հիման վրա կբացվի «Թումո» հայկական կրթական կենտրոնի մասնաճյուղը։
Իր հերթին, Ղազախստանը պատրաստ է ապագայում Հայաստանից ժամանած ուսանողներին տրամադրել բակալավրիատի եւ մագիստրատուրայի կրթաթոշակներ։
Հանդիպմանը նրանք նաեւ հիշեցրել են, որ ապրիլին Հայաստանում անցկացվելու են Ղազախստանի օրեր։ Ղազախստանում Հայկական մշակույթի օրերը տեղի են ունեցել 2024թ. հոկտեմբերին։