
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն, ով այցով գտնվում է Պեկինում, հանդես է եկել «ֆրանս-չինական հզոր գործընկերության» օգտին՝ աշխարհում տեղի ունեցող ճգնաժամերի համատեքստում, հաղորդում է Sud Radio-ն:
«Ավելի քան երբևէ առկա համատեքստը պահանջում է ֆրանս-չինական ուժեղ գործընկերություն՝ հանուն աշխարհաքաղաքական կայունության, բարգավաճման և մեր մոլորակի ապագայի։ Մեր երկու երկրները պետք է երկխոսություն վարեն կայունության շուրջ, որը կօգնի լուծումներ գտնել», – ասել է Բարրոն իր չինացի գործընկեր Վան Իի հետ բանակցություններից առաջ:
Բարրոն հավելել է, որ Եվրոպան մտադիր է պաշտպանել իր շահերն ու սկզբունքները։