Այսօր երեկոյան Գյումրու քաղաքապետի թեկնածուների մեծ բանավեճն է, որին զուգահեռ խուզարկվում են թեկնածուների շտաբները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ArmLur.am-ը, Գյումրիում մեծ բանավեճ է սպասվում։

Այսօր՝ մարտի 27-ին, Հանրային հեռուստաընկերություն պետք է գնա Գյումրի, որպեսզի Գյումրու համայնքապետի ընտրություններին առաջադրված կուսակցությունների և դաշինքների առաջին դեմքերը բանավիճեն։

Նշենք, որ այս բանավեճից հետո՝ վաղը, թեկնածուները շարունակելու են իրենց նախընտրական քարոզարշավը, ինչին հետևելու է լռության օրը։ Այսինքն, քարոզարշավի հաջորդ օրը թեկնածուները չպետք է քարոզարշավ իրականացնեն։

Հավելենք նաև, որ Գյումրիի և Փարաքարի համայնքապետերը կորոշվեն մարտի 30-ին։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից խուզարկվում են Գյումրու քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուների տներն ու շտաբները։

Աննա Սրապիոնյան




Լրահոս