Armlur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ այս պահին, երբ ընթանում է ՀՀԿ խորհրդի նիստը, քաղաքական մյուս բևեռի ներկայացուցիչներն առանձին հանդիպում են կազմակերպել:
Տեղեկացանք, որ ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը միասին քննարկում են իրենց հետագա քայլերը՝ Սերժ Սարգսյանին գահընկեց անելու շուրջ:
armlur.am-ին նաև լուրեր հասան այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը, թերևս, կհրաժարվի մաս կազմել իշխող կոալիցիային կամ դառնալ ազգային համաձայնության կառավարության անդամ:
Հավելենք, որ հանդիպմանը մասնակցում է նաև ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
Մանրամասները՝ շուտով: