ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ է կատարվում Թուրքիայում․ բողոքի ցույցերը չեն դադարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2028 թվականին Թուրքիայում սպասվող նախագահական ընտրությունները խոստանում են թեժ լինել, չնայած այն հանգամանքին, որ հիմա էլ Թուրքիայում մթնոլորտը լարված ու թեժ է։

Ամեն բան թեժացել է այն ժամանակվանից, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական գլխավոր հակառակորդ Էքրեմ Իմամօղլուին ձերբակալել են։

Թուրքական դատախազությունը պնդում է, որ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը գործարարներից կաշառքներ էր ստացել, որոնք հետագայում փոխանցվել էին Իմամօղլուի վերահսկողության տակ գտնվող ընկերություններին՝ մասնավորապես շինարարական ֆիրմաներին։ Իմամօղլուն, սակայն, հերքում է մեղադրանքները և դրանք անվանում զրպարտություն։

Իմամօղլուի ձերբակալությունից հետո երկրում սկսվել են լայնածավալ բողոքի ակցիաներ, որոնք, ի դեպ, վերջին տասնամյակում ամենամեծն են։

Հարկ է նշել, որ կատաղի բողոքի ցույցերի ժամանակ Թուրքիայի իշխանությունները ամեն ջանք գործադրում են չեզոքացնելու դրանք։

Թուրք ցուցարարների դեմ օգտագործվում են արցունքաբեր գազեր, ջրցան միջոցներ ռետինե փամփուշտներ, մահակներ։

Նշենք, որ ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը 1400-ից ավելի է, որոնց թվում են նաև լրագրողներ։

Հավելենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե չեն տրվելու ընդդիմության սադրանքներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս