Երթևեկության փոփոխություն՝ Գայի պողոտայում և Սարալանջի պողոտա-Արմենակյան փողոց խաչմերուկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվանից երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Գայի պողոտայում: Մասնավորապես՝ Գայի պողոտա – Հովհաննիսյան փողոց խաչմերուկում, Գայի պողոտա – Սաֆարյան փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ արգելվել է հետադարձը:

Քաղաքապետարանից նաև հայտնում են, որ մարտի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սարալանջի պողոտա – Արմենակյան փողոց խաչմերուկում:

Մասնավորապես՝ Արմենակյան փողոցում՝ Հերացու փողոցից եկող ուղղությամբ նախկին «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «միայն ուղիղ» ուղղություններով, Սարալանջի պողոտայում՝ Գլինկա փողոցից եկող ուղղությամբ «ուղիղ և աջ», «միայն  ուղիղ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ», «միայն ուղիղ» ուղղություններով:

Նշված ճանապարհահատվածները կգծանշվեն, կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ:




Լրահոս