ԿԸՀ-ն հերթական նիստում մի շարք որոշումներ է ընդունել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 27-ի հերթական նիստում սահմանել է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի հիման վրա Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի  անցկացման կարգը: Վերոնշյալ կարգի սահմանումը պահմանավորված է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում դեկտեմբերին 5-ից արված փոփոխություններով, որոնք ուժի մեջ են մտնելու 2025 թվականի ապրիլի 1-ից։

ԿԸՀ հերթական նիստում 25 օրակարգային հարց է ընդգրկված եղել, որոնցից 23-ը վերաբերում են ԿԸՀ որոշումներում փոփոխություններ կատարելուն, ինչը կրկին պայմանավորված է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխություններով։




Լրահոս