12 անձի բերման են ենթարկել․ Էմմա Գրիգորյանն ազատ է արձակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մայր Հայաատան» դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ «Մայր Հայաատան» դաշինքի 12 համակիր է բերման ենթարկվել:

Հիշեցնենք, որ վաղ առավոտից Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն էր իրականացնում «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու շտաբում, ենթադրյալ կաշառքի գործով։
Բացի սա Սիմոնյանը ArmLur.am-ին փոխանցել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեի խուզարկությունից հետո իրավապահները բիրտ ուժով որոշ անձանց տեղափոխել են Երևան։ Մասնավորապես, Երևան են տեղափոխվել ավագանու անդամ Էմմա Գրիգորյանը, որին բիրտ ուժով 2 անչափահաս երեխաների ներկայությամբ ուժով, ըստ նախնական տեղեկոթյունների, տեղափոխել են Երևան Հակակոռուպցիոն կոմիտե։




Լրահոս