STARLINK-ը պաշտոնապես Հայաստանում է. ԲՏԱ նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

STARLINK-ը պաշտոնապես Հայաստանում է: Այս մասին ֆեյսբուքի էջում տեղեկացրել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Ուրախ ենք հայտնել, որ STARLINK-ի ծառայությունները Հայաստանում արդեն հասանելի են՝ ապահովելով արագ, հուսալի արբանյակային ինտերնետ՝ քաղաքներից մինչև ամենահեռավոր գյուղերն ու դժվարամատչելի շրջանները։

Այս կարևոր քայլը հնարավոր դարձավ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, STARLINK ընկերության և պետական գործընկերների համատեղ ու նվիրված աշխատանքի շնորհիվ։
Ինչո՞ւ է սա կարևոր՝

  • Թվային ենթակառուցվածքների նոր մակարդակ՝ անվտանգ, որակյալ կապի ապահովմամբ։
  • Հասանելիություն համաշխարհային առաջատար ծառայություններին։
  • Կապի նոր հնարավորություններ բոլորի համար՝ անկախ գտնվելու վայրից։

Հաջորդ սերնդի ինտերնետն արդեն Հայաստանում է»,- գրել է նախարարը:




Լրահոս