ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա է այցելել Կանզասի ազգային գվարդիայի գլխավոր սերժանտ Քրիս Հարգիսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա էր այցելել Կանզասի ազգային գվարդիայի գլխավոր սերժանտ Քրիս Հարգիսը:
Այցի շրջանակում նա դասախոսությամբ է հանդես եկել բրիգադի սերժանտների դասընթացներում` անդրադառնալով սերժանտների դերին զինված ուժերի տարբեր օղակներում և ընդգծելով առաջնորդության մասնագիտական պատասխանատվության և սերժանտների ու հրամանատարների միջև արդյունավետ հաղորդակցման կարևորությունը։
Դասախոսության ընթացքում լուսաբանվեցին մի շարք հարցեր՝

  •  առաջնորդության որակները և անձնական օրինակով առաջնորդելու անհրաժեշտությունը,
  •  հրամանատարների հետ հաղորդակցման և համագործակցության ձևերը,
  •  վստահության և կարգապահության կառուցումը ստորաբաժանումներում,
  •  սերժանտների առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց լուծումները։

Հանդիպման ավարտին հյուրերը շրջայց են կատարել ակադեմիայի տարածքում՝ հնարավորություն ունենալով ծանոթանալու ակադեմիայի ենթակառուցվածքներին, պատմությանը, ավանդույթներին և ձեռքբերումներին։

 




Լրահոս