Այսօր «Կենտրոն» հեռուստաընկերության ուղիղ եթերում իր ելույթի ժամանակ Վարդան Օսկանյանը հայտնեց, որ այսօր Սերժ Սարգսյանի՝ ԲՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը տեղեկացրել է, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ ԲՀԿ-ի օրակարգում կոալիցիա մտնելու հարցը չկա:
ԲՀԿ-ի համար երբեք ինքնանպատակ չի եղել պաշտոններ զբաղեցնելու հարցը: Կուսակցության միակ նպատակը երկրի զարգացումն ու առաջընթացն ապահովելն է, ինչպես նաև՝ բնակչության կյանքի որակի բարելավման ապահովումը. համոզմունք է հայտնել Ծառուկյանը:
Վերջինս ներկայացրել է ԲՀԿ դիրքորոշումն այն մասին, որ կուսակցությունը սկզբունքորեն դեմ է սահմանադրական փոփոխությունների փաթեթին և դրա քննարկմանը հատկապես այս ժամանակահատվածում: Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ այս փուլում երկրում առաջնայինը ոչ թե սահմանադրական, այլ տնտեսական բարեփոխումների իրականացումն է: