Armenian text to speach

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀ Է ՓՆՏՐՈՒՄ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խայտառակ ելույթները վերջապես զայրացրել են նաեւ իշխանություններին: Լուրեր կան, որ Նիկոլ Փաշինյանը թիմից Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածուների անուններ է ուզել:

Վրաստանի ազգային թիմից կրած խայտառակ պարտությունները (9:1) ստիպել է Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին ՀՖՖ նախագահի թեկնածուների անուններ որոնել: Իշխանությունները հատկապես սարսափած են 2026 թվականի ընտրությունների փաստով, քանզի հարյուր հազարավոր ֆուտբոլասերներ ֆուտբոլային ձախողումները կապում են հենց իշխանությունների հետ, ինչը իրականություն է:

ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ այս պահին քննարկվում է ֆեդերացիայի նախագահի երեք անուն. Հավաքականի, հոլանդական «Այաքս»-ի ու Մոսկվայի «Սպարտակ»-ի նախկին խաղացող Արազ Օզբիլիսի, Ֆուտզալի ազգային հավաքականի մարզիչ Ռոբերտ Նազարեթյանի եւ Ազգային հավաքականի լեգենդար հարձակվող Յուրա Մովսիսյանի անունները:

Ըստ նույն աղբյուրների` Յուրա Մովսիսյանի տարբերակն ամենահավանականն է, քանզի վերջինս լուրջ կոնֆլիկտ է ունեցել Ռուբեն Հայրապետյանի հետ ու հրապարակային քննադատել է նրան, լոյալ է այս իշխանություններին ու վայելում է շատ ֆուտբոլասերների վստահություննը:

Դե իսկ Ռուբեն Հայրապետյանի հետ վատ հարաբերությունները Փաշինյանի համար առաջնորդվելու ցուցիչ են:

Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանի ու ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հարաբերությունները եւս լավ վիճակում չեն։ Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Հայրապետյանը նշել էր, որ սխալվել է Արմեն Մելիքբեկյանի հարցում, եւ այն, ինչ նա անում է հայկական ֆուտբոլում, խայտառակություն է։ Հիշեցնենք նաեւ, որ ՀՖՖ ներկա նախագահը, ով Իջեւանից է, վերջերս կազմակերպել էր պատանիների ֆուտբոլային միջմարզային հուշամրցաշար, որը նվիրված էր Նիկոլ Փաշինյանի հոր՝  Վովա Փաշինյանի 85-ամյակին։ Եվ այժմ Փաշինյանը երկմտում է, թե ինչպես հոր համար հուշամրցաշար կազմակերպած Մելիքբեկյանին հեռացնի նախագահի պաշտոնից։

 

Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը, խաղից հետո մեկնաբանել է Վրաստանից կրած պարտությունը: «Մենք ոչ պրոֆեսիոնալ էինք գործում՝ կորցնելով գնդակները շատ ու շատ: Բոլորս ցնցված էինք եւ չէինք կարողանում արձագանքել: Ուզում եմ ներողություն խնդրել հայ երկրպագուներից, այս հաշիվն անընդունելի է», – ասել է  մարզիչը: Նրա խոսքով` երբ թիմը պարտվում էր մեկնարկային 15 րոպեներից հետո, արդեն իսկ ինչ-որ բան սխալ էր գնում, որը իր մարզչական շտաբը չկարողացավ շտկել:

 

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

 

 

 

ՄԱՐՏԻ 26-ԻՆ ԿՔՆՆԱՐԿԵՆ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին հարցի քննարկումը որոշվել է սկսել մարտի 26-ին՝ չորեքշաբփի օրը՝ առաջին հիմնական նիստում։ Իսկ ԱԺ պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին հարցի քննարկումը կսկսվի Աղազարյանի քննությունն ավարտելուց անմիջապես հետո։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ հաջորդ հարցերը կլինեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրությունը, եւ կընտրեն Հաշվեքննիչ պալատի անդամ։

 

 

 

 

 

ՀԱՍԵԼ Է ՀԱԼԵՊ

Հայաստանի Հանրապետությունից Սիրիա ուղեւորված չորս բեռնատարներից բաղկացած մարդասիրական օգնության շարասյունը թուրք-սիրիական սահմանով հասել է Հալեպի նահանգ։ Այս մասին հայտնել է սիրիական SANA գործակալությունը։ Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրված 80 տոննա կշռող մարդասիրական օգնությունը ներառել է սնունդ եւ բժշկական պարագաներ։ Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Սիրիա ուղարկված մարդասիրական բեռը ներառում է սնունդ եւ բժշկական պարագաներ, որոնք կօգնեն մեղմել պատերազմի եւ ճգնաժամի հետեւանքները բարեկամ սիրիացի ժողովրդի համար:  Մարդասիրական օգնությունը Սիրիա ուղարկելու համար ժամանակավորապես բացվել է հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը։

 

 

 

 

 

ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՇԽԱՏԱՆՔ

Երբ Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովի նախագահ դարձավ, 2021-ի օգոստոսին հայտարարեց Ազգային ժողովի բակում սրճարան կառուցելու մտադրության մասին: 2022-ից սկսվեցին սրճարանի կառուցման աշխատանքները: ՀՀ Ազգային ժողովի միջոցներից կամ որ նույնն է՝ ՀՀ պետական բյուջեից հատկացվեց մոտ 30 հազար դոլար` ամառային սրճարան կառուցելու համար: Թեեւ առանձնապես կառուցելու բան էլ չկար, միայն սալահատակ ու տաղավար է կառուցվել, բայց երկար տեւեցին շինաշխատանքները: Վերջապես 2024 թվականի սեպտեմբերի 9-ին բացվեց սրճարանը եւ աշխատեց հազիվ մոտ երկու ամիս եւ ցրտերը սկսվեցին: ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսեց, որ ԱԺ բազմաչարչար սրճարանը, որը սալիկ առ սալիկ նոր էր տեղադրվել, հիմա նորից վերանորոգվում է. եզրաքարերն են փոխում: Ինչ է սա, եթե ոչ անարդյունավետ աշխատանք` ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի` առավել հայտնի «Ձուկ» մականունով անձի կողմից: Կամ, ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը` պետական միջոցների թալան` բոլորիս աչքի առջեւ:

 

 

 

 

ԲՈՂՈՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ ՀՀ վերաքննիչ դատարան բողոք է ներկայացվել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ պատերազմում զոհվածի ծնողները դիմել են փաստաբան Լիպարիտ Սիմոնյանին, որ նա բողոք ներկայացնի ՀՀ վերաքննիչ դատարան ու պահանջի, որ դատարանն առավել խիստ պատիժ սահմանի Ջալալ Հարությունյանի նկատմամբ: Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվել է հինգուկես տարվա ազատազրկման: Դատարանն ավելի վաղ 50-ամյա գեներալ-լեյտենանտին մեղավոր էր ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար: Պատերազմում ծանր վիրավորված Հարությունյանը մեղքը չի ընդունում, արդեն հայտարարել են, որ բողոքարկելու են դատավճիռը: Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո գեներալ-լեյտենանտը կազատազրկվի, այժմ նրան արգելված է լքել Հայաստանը, ինչպես նաեւ կասեցված է նրա պաշտոնավարումը Պաշտպանության նախարարությունում:

 

 

 

 

 




Լրահոս