Armenian text to speach

ԱՂԱԶԱՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանին կաշառք տալու գործով Հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Աշոտի մասով նախաքննության ավարտ է հայտարարվել եւ գործը ուղարկվում է դատարան։ Վերջինս Աղազարյանի կաշառքի գործով մեղադրյալ է։ Իսկ ահա Աղազարյանի գործողությունների մասով նախաքննությունը Հակակոռուպցիոն կոմիտեում շարունակվում է:

 

Հովիկ Աղազարյանի դեմ Հակակոռուպցիոն կոմիտեում ցուցմունք են տվել, համաձայն որի՝ նա 300 հազար ԱՄՆ դոլար կաշառք է ուզել, որ Հայաստանից, սահմանված ընթացակարգերի խախտմամբ, առանց խոչընդոտների, մանր եղջերավոր անասուններ արտահանեն Արաբական Միացյալ Էմիրություններ։

Պատգամավորի դեմ ցուցմունք տված անձին՝ Աշոտին, Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք է առաջադրել պատգամավոր Հովիկ Աղազարյանին կաշառք փոխանցելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու համար, նրա նկատմամբ ընտրված է խափանման միջոց՝ երկրից չբացակայելու արգելք, սակայն պատգամավոր Աղազարյանին մեղադրանք առաջադրված չէ։

Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանի նկատմամբ ներկայացված միջնորդության եզրակացությունում ասվում է. «Գնահատելով քրեական վարույթով հավաքված ապացույցները վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության, իսկ բոլոր ապացույցների համակցությունը՝ բավարարության տեսանկյունից՝ պետք է արձանագրել, որ առկա է բավարար փաստեր ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամաբ ՀՀ Քրեական օրեսգրքի 438-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ ՀՀ Քրեական օրեսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու համար, ուստի հիմք ընդունելով ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար ՀՀ ԱԺ դիմելու վերաբերյալ հսկող դատախազի առաջարկությունը եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության ԱԺ կանոնակարգ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրեսգրքի 37-րդ հոդվածի առաջին մասի 9-րդ կետով տալ համաձայնություն Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամաբ քրեական հետապնդում հարուցելու մասին»։

 

ArmLur.am-ը գրել էր, որ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն (պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելը, պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած ազդեցությունը շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով օգտագործելը)` կատարվել է սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով:  Հայաստանի Հանրապետության Քրեական օրեսգրքի 435 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը (կաշառք ստանալը) ենթադրում է ազատազրկում 7-12 տարի ժամկետով։

 

Տեղեկացնենք, որ այսօր Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը գալու է Ազգային ժողով՝ Հովիկ Աղազարյանի դեմ քրեական հետապնդում հարուցելու նպատակով։

 

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՈՐՈՇՈՒՄ՝ ՏՆՕՐԵՆԻ ԳՈՐԾՈՎ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերեւույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երեւան քաղաքի դպրոցներից մեկի ուսուցիչը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նույն դպրոցի երկու աշակերտուհու նկատմամբ:

Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից: «Ա.Ծ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) (4 դրվագ) եւ 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) (3 դրվագ): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու եւ ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ», – ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ճիշտ է, Նախաքննական մարմինը չի հայտնել, թե որ դպրոցի մասին է խոսքը, սակայն ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ խոսքը Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի մասին է, որով նախաքննության ավարտ է հայտարարվել եւ գործը պատրաստվում են ուղարկել դատարան։

 

 

 

ՎԹԱՐ՝ «ՎՍՏՐԵՉԻ» ԿԱՄՐՋԻ ՄՈՏ

Մարտի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 21:45-ի սահմաններում Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկում՝ ժողովրդին հայտնի «Վստրեչի» կամրջի մոտ, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Տաթեւ Ի.-ի վարած Mazda մակնիշի եւ Երեւանի բնակիչ 21-ամյա Էրիկ Ք.-ի վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենաները: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները եւ վթարի հարեւանությամբ գործող բժշկական կենտրոնի աշխատակիցները:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երեւանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, տեղում իրականացրել հերթապահություն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

 




Լրահոս