
ՌԴ Ազգային գվարդիայի տնօրեն Վիկտոր Զոլոտովը Չեչնիայի ղեկավարի որդուն և նրա անվտանգության ապահովման ստորաբաժանման պետ Ադամ Կադիրովին պարգևատրել է «Մարտական ծառայության համար» մեդալով: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով գործակալության տարածաշրջանային գերատեսչության աղբյուրը։
«Ռուսական ազգային գվարդիայի տնօրեն, Ռուսաստանի հերոս, բանակի գեներալ Վիկտոր Զոլոտովի հրամանով Ադամ Կադիրովը պարգևատրվել է գերատեսչական «Մարտական ծառայության համար» մեդալով:
Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության Ազգային գվարդիայի զորքերի օրվան նվիրված հանդիպման ժամանակ»,-ասվում է հրապարակման մեջ։
Նշենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին Ադամ Կադիրովն ընդգրկվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում՝ որպես Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի ղեկավարի անվտանգության ծառայության ամենաերիտասարդ ղեկավար։