ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրք բլոգերը Երևանում Արցախի մասին երգ է երգել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրք բլոգեր Օգյուն Օզդեմիրի կողմից Երևանում նկարահանված տեսանյութը՝ արագ տարածվել է համացանցի հայկական հատվածում և մեծ արձագանք առաջացրել։

Ինչպես հայտնում է Caliber.Az-ը՝ սոցցանցերին հղումով, երիտասարդը, քաղաքի կենտրոնից ուղիղ եթերում, շնորհավորել է ողջ թուրքական աշխարհին Նովրուզի տոնի առթիվ՝ նշելով, որ գտնվում է Ադրբեջանի հնագույն հողում, ինչպես նաև հատուկ ողջույն է հղել Երևանից ադրբեջանցի նախկին փախստականներին։

Այնուհետև նա կատարել է Ղարաբաղի մասին հայտնի երգը (Anadır arzulara hər zaman Qarabağ) և ձեռքով ցուցադրել է «բոզղուրդի» (գորշ գայլ) խորհրդանիշ։

Բլոգերի ելույթը բացասակն արձագանք է առաջացրել Հայաստանում: Սոցցանցերի որոշ հայ օգտատերեր հարց են հնչեցրել, թե ինչպե՞ս կարող է նման բան տեղի ունենալ Երևանում։




Լրահոս