Armenian text to speach

ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

 

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնում` «ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տարածքում հատված ծառերի վերաբերյալ ստացված ահազանգի հիմքով հարուցվել է վարչական վարույթ։

Այգու հարավ-արեւելյան հատվածում արձանագրվել են «Կաղնի ամառային» տեսակի 35-74 սմ տրամագծով ապօրինի հատված 34 ծառի կոճղեր։

 

 

 

ՀՈԳԵՎՈՐ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ինչու չի կարելի եկեղեցում նստելիս ոտքը ոտքին գցել: Եվ խնդրում եմ ասեք, թե ինչու զույգերին չի կարելի եկեղեցում միմյանց ձեռք բռնել:

Գայանե Միրզոյան (35 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ եթե գնում ենք եկեղեցի, որ հանդիպենք Աստծուն, աղոթքի համար առանձնանանք մեր ներսում, ապա ցանկացած բան, որ կարող է մեզ շփոթեցնել, մեր ուշադրությունը շեղել, պիտի հեռացնենք մեզանից: Եթե աղոթելու փոխարեն երիտասարդը բռնել է ընկերուհու ձեռքը, արդյո՞ք նա կկարողանա կենտրոնանալ աղոթքի վրա, թե՞ պիտի ուշադրությունը շեղվի սիրած աղջկա ձեռքի ջերմությամբ:

Հիմա անդրադառնանք ոտքը ոտքին գցելուն: Շատ ավելի պարզ պայմաններում մենք չափազանց զգույշ ենք: Ինչպե՞ս կվերաբերվի մեզ դասախոսը, եթե ոտքներս ոտքին գցած պատասխանենք քննության հարցերին: Կամ արդյո՞ք մեզ թույլ կտանք նման կերպ նստել տնօրենի մոտ: Բնականաբար` ոչ: Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է ոտքը ոտքին գցել, եթե գնացել ենք Մեկի մոտ, Ով հազարապատիկ անգամ ավելի մեծ է, քան գործատուն, դասախոսն ու նախագահը: Նա մեր Արարիչն է, մեր Տերը, մեր Հայրը: Եկեղեցում ոչ միայն պետք չէ ոտքը ոտքին գցել, այլ նաեւ ձեռքերը ետեւում կանգնել, ոչ հոգեւոր թեմաներով զրույցի բռնվել, բարձր խոսել, անպարկեշտ հագնված լինել, որպեսզի մյուսներին էլ չխանգարենք, նրանց ուշադրությունը չշեղենք: Կանայք ու աղջիկները եկեղեցի գնալիս պետք է գլխաշորով լինեն: Դա եւս բարեպաշտական մի սովորություն է, որով ցույց ենք տալիս մեր խոնարհությունն Աստծու առաջ:

Հայ առաքելական եկեղեցի Արարատյան հայրապետական թեմ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարեւոր է, որ քրիստոնյան հետեւի եկեղեցական կարգին ու Աստծո տանը ներկայանա հավուր պատշաճի։

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ինչպես է աշխատող կանանց տրամադրվում հղիության եւ ծննդաբերության  արձակուրդ:

Պերճուհի Հայրապետյան (33 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ աշխատող կանանց տրամադրվում է հղիության եւ ծննդաբերության արձակուրդ՝ 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության), 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության, 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում: Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին եւ կնոջը տրամադրվում է ամբողջությամբ:

Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված աշխատողին տրամադրվում է արձակուրդ` որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչեւ նորածնի 70 օրական (երկու եւ ավելի նորածին որդեգրելու կամ երկու եւ ավելի նորածնի խնամակալ նշանակվելու դեպքում` մինչեւ նորածինների 110 օրական) դառնալը:

Փոխնակ մոր միջոցով երեխա ունեցած աշխատողին (երեխայի կենսաբանական մորը) տրամադրվում է արձակուրդ երեխայի ծնվելու օրվանից մինչեւ նորածնի 70 օրական (երկու եւ ավելի նորածին երեխա ծնվելու դեպքում` մինչեւ նորածինների 110 օրական) դառնալը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին:

 




Լրահոս