Armenian text to speach

«ՊԻՏԻ ԽՈՒՍԱՓԵՆՔ ԷՍԿԱԼԱՑԻԱՅԻՑ». ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը  ՔՊ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հետ զրուցել է Հովիկ Աղազարյանի քրեական գործերից, Խաղաղության պայմանագիր ստորագրելու գործընթացից և սահմանային  կրակոցներից։

 

-Պարո՛ն Դանիելյան, ի՞նչ դիրքորոշում ունեք երկու պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու, քրեական վարույթ սկսելու գործի վերաբերյալ։ Ձեր նախկին թիմակից Հովիկ Աղազարյանի եւ Տարոն Մարգարյանի մասով ի՞նչ կասեք։ Տեղեկություններ կան, որ երկու գործերն էլ շինծու են, եւ այս քայլով իշխանությունն  ընդամենը փորձում է ճնշում գործադրել նրանց վրա։ Ի՞նչ եք կարծում, Հովիկ Աղազարյանը կարո՞ղ էր կաշառք վերցնել։

-Քանի նախաքննության փուլում է, ես չեմ կարող որոշել վերցրել է, թե ոչ։

-Կա այսպիսի հարց. Նիկոլ Փաշինյանը պետք է մեկներ Սյունիքի մարզ՝ Կապան, խորհրդի ընտրության վերաբերյալ տարբեր քննարկումներ եղան, որ Կապանի խորհրդի ընտրությունն անցել է կեղծիքներով, ՔՊ-ն չի ուզել, որ խորհուրդը ղեկավարի Նարեկ Բաբայանը։ Ի՞նչ կարծիք ունեք։ Արդյոք կեղծիքների միջոցո՞վ եղավ այդ ընտրությունը։

-Ոչ թե կարծիք ունեմ, այլ վստահեցնում եմ, որ որեւիցէ  կեղծիք չէր կարող լինել, բոլոր կուսակցականները, որոնք մասնակցել են ընտրությանը, կփաստեն, որ փակ արկղերով, փակ քվեաթերթիկներով քվեարկություն է եղել, եւ քաղաքացիներն  ընտրել են այդ մարդկանց ու տեսնում են նրանց խորհրդի կազմում։ Մյուս ընտրություններում կարող են մեկ այլ թեկնածուի տեսնել։ Որեւիցէ կեղծիք չկա, դրանք ավելորդ շահարկումներ են։ Ինչ վերաբերում է այցին, ապա նշեմ՝ ես տեղեկություն չունեմ, որ այց է նախատեսվել Կապան, հետեւաբար չեմ կարող ասել չեղարկվել է, թե ոչ։

-Ինչո՞ւ են ՔՊ-ականները միմյանց հետ մշտապես լարված Սյունիքում ։ Խնդի՞ր կա: Ի՞նչ չեք կարողանում կիսել, պարո՛ն Դանիելյան։ 

-Ես Սյունիքում որեւէ ՔՊ-ականի հետ լարվածություն չունեմ, հակառակը՝ ե՛ւ ՔՊ-ականները ե՛ւ ոչ ՔՊ-ականներն իմ քույր-եղբայրներն են։ 24 ժամ պատրաստ եմ իմ լիազորությունների շրջանակներում աջակցել բոլորին, եւ օգնել, որ խնդիրները միասին կարգավորենք։

-Պատգամավորնե՞րն էլ լարված չեն իրար դեմ։

-Պատգամավորների միջեւ առավել եւս լարվածություն չկա, ո՞նց կարող ենք պատգամավորների հետ լարվածություն ունենալ, երբ բոլորս մի թիմ ենք, մի խմբակցություն եւ միասին բավականին բարդ ճանապարհով ենք անցնում։

-Պարո՛ն Դանիելյան, իսկ Դուք ի՞նչ կարծիք ունեք Խաղաղության պայմանագրի գործընթացի վերաբերյալ, քանի որ ընդդիմությունն ասում է, որ այդ «համաձայնագիր» ասվածը չի կնքում, քանի որ Ադրբեջանը չի ուզում գնալ խաղաղության։

-Ընդդիմությունը մեկ ասում է՝ խաղաղության այսօրվա պայմաններն անընդունելի են մեզ համար, հետո ասում են, որ Ադրբեջանը չի ուզում Խաղաղության պայմանագիր կնքել… Բնականաբար, գուցե եւ չի ուզում՝ հաշվի առնելով, որ այդ պայմանագիրը նաեւ Հայաստանի շահերից է բխում։ Բայց ես, որպես սյունեցի պատգամավոր, շատ կարեւորում եմ, որ Հայաստանում վերջապես լինի խաղաղություն: Այսօրվա իրավիճակը, նաեւ մարդկանց բարոյահոգեբանական վիճակը հաշվի առնելով՝ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի խուսափենք ռազմական էսկալացիայից։

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

 

«ԵՎՐՈՊԱՆ ԵՐԵՎԱՆԻՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ՉԻ ՏՎԵԼ». ԶԱՏՈՒԼԻՆ

Հայաստանի անդամակցությունը Եվրոպական միությանը «Կովկասյան լեռներից էլ բարձր սարերի հետեւում է», քանի որ Եվրոպան առայժմ Երեւանին նման բան չի խոստացել. այս մասին ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

Երեկ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: Կողմ են քվեարկել 64 պատգամավոր, դեմ՝ 7, ձեռնպահ՝ 0: «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը: «Պատիվ ունեմ»-ը դեմ է քվեարկել:

Զատուլինը RTVI-ին տված մեկնաբանությունում նշել է, որ ԵՏՄ-ին անդամակցության շնորհիվ է, որ «Հայաստանի տնտեսությունը դոպինգ է ստացել», իսկ Եվրամիությանն անդամակցությունը կնշանակի հեռանալ այս տարածքից։

«Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին Կովկասյան լեռներից էլ բարձր սարերի հետեւում է, քանի որ Եվրոպան առայժմ Երեւանին նման բան չի խոստացել: Բայց Հայաստանն արդեն սկսել է ենթարկվել Եվրամիությանը, ինչպես նաեւ միության առանձին անդամներին, օրինակ՝ Ֆրանսիային, որոնք բորբոքում են Փաշինյանի՝ հետխորհրդային տարածքից դուրս պրծնելու ցանկությունը», – նշել է պատգամավորը:

Մոսկվան բազմիցս քննադատել է ԵՄ-ին անդամակցելու Երեւանի ձգտումը եւ զգուշացրել դրա հետեւանքների մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ե՛ւ Եվրամիության, ե՛ւ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում։ Փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նաեւ նշել է, որ «ԵԱՏՄ-ն եւ ԵՄ-ն անհամատեղելի են» եւ ԵՄ-ին միանալը համեմատել է «Տիտանիկի» տոմս գնելու հետ։

 




Լրահոս