Լուսանկարը՝ Shamshyan.com-ի
Երեկ ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 16։40-ի սահմաններում Աբովյան եւ Իսահակյան փողոցների խաչմերուկում՝ SAS սուպերմարկետի դիմաց, բախվել են 43-ամյա Արտաշես Խ.-ի վարած Honda Elysion եւ 59-ամյա Արմեն Գ.-ի վարած Honda CR-V մակնիշի ավտոմեքենաները։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Անչափահասին կամ անգործունակ, կամ սահմանափակ գործունակ անձին կենսաթոշակ նշանակելու համար ո՞վ պետք է դիմի կենսաթոշակ նշանակող մարմին:
Կարինե Մարուխյան (65 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ կենսաթոշակը կենսաթոշակի իրավունք ունեցող անձի, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անձի դեպքում նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի գրավոր դիմումի հիման վրա նշանակում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը` ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա` Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի իրավունք ունեցող անձի հաշվառման հասցեի մասին տվյալների, բացառությամբ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի: Կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացնում է անձամբ։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կենսաթոշակի տեսակը փոխվում է կենսաթոշակառուի դիմելու դեպքում` դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:
ՀՈԳԵՎՈՐ
ՀԱՐՑ. Ինչո՞ւ է Հայ Եկեղեցին կոչվում Գրիգորյան կամ Լուսավորչական։ Գուցե պատճառը Գրիգորյան օրացո՞ւյցն է։
Լիլիթ Հունանյան (36 տարեկան, օպերատոր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայ Առաքելական Եկեղեցին Լուսավորչական չէ՛։ Եվ օրացույցն անվան հետ կապ չունի։ Հարցը ռուսների քաղաքականության մեջ է։
Հայ Առաքելական Եկեղեցին քրիստոնեական հնագույն եկեղեցիներից մեկն է։ Նրա հիմնադիրներն են Քրիստոսի սուրբ Առաքյալները՝ Թադեոսն ու Բարթողիմեոսը, որ դեռ առաջին դարում Հայաստանում քրիստոնեություն էին քարոզել։ Արդեն այն ժամանակ Հայաստանում սկիզբ էին առել քրիստոնյաների առաջին համայնքները եւ տարածում գտել 2-3-րդ դարերում։ Այսպիսով, դեռ մինչեւ Ս. Լուսավորչի օրերը, հայերն ունեին հավատացյալներ, քահանաներ ու եպիսկոպոսներ։ Այդ մասին վկայում են ինչպես հայկական, այնպես էլ օտար պատմական աղբյուրները՝ Ագաթանգեղոսը, Մովսես Խորենացին, Փավստոս Բուզանդը, ինչպես նաեւ Սեբեոսը, Տերտուղիանոսը, Տատիանոսը, Կեսարիայի եպիսկոպոս Փիրմիլիանոսը, Եվսեբիոս Կեսարացին, Դիոնիսիոս Աղեքսանդրացին եւ Օգոստինոս Երանելին։
19-րդ դարի առաջին կեսին, երբ Արեւելյան Հայաստանը միացվել էր Ռուսական կայսրությանը, 1836թ. կայսրական դիվանատունն ու Ռուս Ուղղափառ Եկեղեցին մշակեցին մի փաստաթուղթ, որ կոչվեց «Պոլոժենիե», կամ բառացի թարգմանությամբ՝ «Դրույթ Հայ Եկեղեցու մասին», որի համաձայն՝ Հայ Եկեղեցին կոչվում էր «Լուսավորչական»՝ ի պատիվ Ս. Գրիգոր Լուսավորչի՝ Հայաստանի առաջին մկրտիչ կաթողիկոսհայրապետի։ «Լուսավորչական» անվանումը 300 տարով կարճացնում էր Հայաստանի քրիստոնեական պատմությունը։ Ռուսները դա արել են հատուկ նպատակով, որպեսզի մեզ ուղղափառ չկոչեն, որպեսզի ցույց տան, թե իբրեւ թե հայերն առաքելական ժառանգություն չունեն եւ հավատն ընդունել են միայն Ս. Գրիգոր Լուսավորչից։ Սակայն եթե հետեւենք ժամանակի ռուսների տրամաբանությանը, ապա Ռուս Եկեղեցին պետք է անվանել Վլադիմիրական, քանզի նա էր «մկրտել» Ռուսիան։
Օրհնությամբ` Տ. Ղեւոնդ աբեղա Հովհաննիսյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեր Եկեղեցին կոչվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի եւ պատկանում է Հնագույն Արեւելյան Ուղղափառ Եկեղեցիների ընտանիքին։



















































































