ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ականներին ասել են, որ Գյումրու եզրափակիչ հանրահավաքին Փաշինյանը ներկա չի գտնվի․ ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր 18։00-ին նախատեսված ՔՊ-ի Գյումրու նախընտրական եզրափակիչ մեծ հանրահավաքին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու։

Հիշեցնենք, որ Գյումրու համայնքապետի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն՝ Սարիկ Մինասյանը հայտարարել էր, որ Գյումրու Թատերական հրապարակում մեծ հանրահավաք են իրականացնելու։ Ըստ ArmLur.am-ի քպամերձ աղբյուրների՝ սկզբում նախատեսված է եղել, որ գոնե եզրափակիչ հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը մասնակցություն կունենա, բայց երեկ ՔՊ-ականներին տեղեկացրել են, որ հանրահավաքը իրենք իրենցով են իրականացնելու, Փաշինյանը զբաղվածություն ունի և Գյումրի չի գնալու։

ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ այս պահի դրությամբ նրանց հորդորել են հնարավորության դեպքում բոլորով երեկոյան լինել Գյումրիում։ Իսկ թե Փաշինյանը կմտափոխվի Գյումրի գնալու հարցում, որևէ հստակ բան չենք կարող ասել։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան տեղի ունեցավ թեկնածուների մեծ բանավեճը, որին հրաժարվել էր մասնակցել միայն Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սոնա Գրիգորյան




Լրահոս