
Երևանի քաղաքապետարանը հայտարարել է մրցույթ քաղաքապետարանի կարիքների համար սոցիալական մեդիա մարքեթինգի ծառայության ձեռքբերում, որի համար հատկացնելու է 10 մլն դրամ։
Առաջարկվող գինը ծառայության արժեքից բացի ներառում է փոխադրման, ապահովագրման, տուրքերի, հարկերի, այլ վճարումների գծով ծախսերը և չի կարող պակաս լինել դրանց ինքնարժեքից:
Մասնակիցը գնային առաջարկը ներկայացնում է պայմանագրի կատարման համար առաջարկվող ընդհանուր գնով` արժեք (ինքնարժեքի և կանխատեսվող շահույթի հանրագումարը) և ավելացված արժեքի հարկ ընդհանրական բաղադրիչներից բաղկացած հաշվարկի ձևով: Արժեքի բաղադրիչների հաշվարկ` բացվածք կամ այլ մանրամասներ չեն պահանջվում և ներկայացվում: Եթե մասնակիցը տվյալ գործարքի գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե պետք է վճարի ավելացված արժեքի հարկ, ապա ներկայացվող գնային առաջարկում առանձնացված տողով համակարգը ավտոմատ արտացոլում է այդ հարկատեսակի գծով վճարվելիք գումարի չափը: Ընդ որում հարկի գումարի ավտոմատ հաշվարկման նպատակով մասնակիցը պարտադիր կարգով գնային առաջարկում նշում է հարկի դրույքաչափը: Մասնակիցների գնային առաջարկների գնահատումն ու համեմատումն իրականացվում են առանց սույն կետում նշված հարկի գումարի հաշվարկման: Մասնակցից չի կարող պահանջվել, որ նա ներկայացնի գնային առաջարկի հիմնավորումներ կամ որևէ այլ տիպի տեղեկություններ կամ փաստաթղթեր, ինչպես նաև մասնակցի շահույթի չափը չի կարող հրավերով սահմանափակվել:
ՀՀ ռեզիդենտ չհանդիսացող մասնակիցները գնային առաջարկները կարող են ներկայացնել ԱՄՆ դոլլարով, եվրոյով և ռուսական ռուբլիով, որոնք համեմատվում են Հայաստանի Հանրապետության դրամով, դոլար՝ 391.8 դրամ, ռուսական ռուբլի՝4.6543 դրամ, եվրո՝ 422.79 դրամ փոխարժեքով:
Էմմա Միքայելյան