
Միացյալ Նահանգների Երկրաբանական ծառայության (USGS) տվյալների համաձայն՝ Մյանմարում 7,7 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկու անընդմեջ ցնցումներ են գրանցվել Սագաինգից մոտ 16 կմ հյուսիս-արևմուտք՝ մայրաքաղաք Նեպիդոյից հյուսիս։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բիրմայի մեծությամբ երկրորդ՝ Մանդալայ քաղաքից մոտ 17,2 կմ հեռավորության վրա, որի բնակչությունը կազմում է մոտ 1,5 մլն մարդ:
Ցնցումները զգացվել են նաև Բանգլադեշում, Հնդկաստանում, Թաիլանդում, Լաոսում և Չինաստանում:
Թաիլանդի օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը հզոր երկրաշարժից հետո: