
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը:
Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում կարգավորումը: Էրդողանը ՌԴ նախագահին ասել է, որ Թուրքիան պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել Ուկրաինայում կարգավորման համար, ներառյալ բանակցությունների կազմակերպումը։