Թուրքիայում ձերբակալվել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամoղլուի փաստաբանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում ձերբակալվել է Ստամբուլի հակակոռուպցիոն հետաքննության շրջանակում կալանավորված և պաշտոնանկ արված ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի փաստաբան Մեհմեդ Փեհլիվանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է Ժողովրդահանրապետական ​​կուսակցության պատգամավոր Թուրան Թաշքին Օզերը։

«Հերթական անօրինական ձերբակալումը. Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի փաստաբան Մեհմեթ Փեհլիվանը կալանավորվել է»,- գրել է Օզերը X-ի իր միկրոբլոկում՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Փեհլիվանին։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ստամբուլի գլխավոր դատախազության փողերի լվացման հետաքննության բյուրոյի կողմից իրականացված հետաքննության շրջանակներում Մեհմեթ Փեհլիվանին ձերբակալելու հրաման է տրվել «հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքային արժեքների օրինականացում» հոդվածով։

Ոստիկանները Փեհլիվանին բերման են ենթարկել իր տնից։

Նրան տեղափոխել են պետական ​​հիվանդանոց՝ բուժզննման, որից հետո ուղարկել են ոստիկանության բաժին։




Լրահոս