
ԱՄՆ պետդեպարտամենտը ձեռնարկում է վիզաների վերանայման լայնածավալ գործընթաց՝ չեղյալ համարելով հարյուրավոր վիզաներ և հարյուրավոր այլ վիզաների հսկողության տակ դնելով՝ թիրախավորելով հիմնականում պաղեստինամետ ակտիվիստ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիներին, հաղորդում է Guardian-ը:
Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաստատել է, որ չեղյալ է հայտարարել վիզաները ավելի քան 300 մարդկանց համար, որոնց նա անվանել է «խելագարներ», ովքեր մասնակցել են ԱՄՆ-ում պաղեստինամետ բողոքի ցույցերին՝ խոստանալով ամեն օր շարունակել այդ գործընթացը: