
Այսօր տեղի ունեցավ “Երիտասարդ լրագրողների կենտրոն” Հասարակական նախաձեռնության հիմնադիր համաժողովը, որի ընթացքում քննարկվեցին ծրագրային, կազմակերպչական հարցեր: Համաժողովի ընթացքում որոշում կայացվեց կազմակերպության շարքերը համալրել ինչպես երիտասարդ լրագրողներով, այնպես էլ համապատասխան կրթություն ստացող ուսանողներով: Ինչպես նաև ընտրվեց համակարգող խորհուրդ, որը կգլխավորի Լուիզա Գումրոյանը: