
Համաշխարհային բանկն այսօր հաստատել է Ադրբեջանի վերականգնվող էներգիայի ընդլայնման նախագիծը (AZURE)։ Այս մասին հաղորդում է Համաշխարհային բանկը:
Տեղեկատվության համաձայն՝ նախագիծը կամրապնդի Ադրբեջանի էլեկտրահաղորդման ցանցը և երկրին հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել իր էներգետիկ ռեսուրսները։
173,5 միլիոն դոլարի վարկը հնարավորություն կտա Ադրբեջանին ընդլայնել և արդիականացնել իր էներգետիկ ենթակառուցվածքները։
Նախնական փուլում ծրագիրը կնպաստի 384 մլն ԱՄՆ դոլարի մասնավոր ներդրումների իրականացմանը և ճանապարհ կհարթի վերականգնվող էներգիայի ոլորտում ապագա ներդրումների համար։