
Ալեքսեյ Մաքսիմովիչ Գորկին՝ Մաքսիմ Գորկին, բացի գրող լինելուց նաև արձակագիր, դրամատուրգ, սոցիալիստական ռեալիզմ գրական ուղղության հիմնադիր և քաղաքական ակտիվիստ, ԽՍՀՄ Գրողների միության ստեղծման նախաձեռնող և այդ միության վարչության առաջին նախագահն է եղել։
Այսօր Մաքսիմ Գորկիի ծննդյան օրն է։ ArmLur.am-ը ներկայացնում է գրողի կյանքը և հայտնի մտքերը։
Մաքսիմ Գորկին աշխարհում նշանակալի և հայտնի ռուս գրողներից և մտածողներից մեկն է։
5 անգամ առաջադրվել է Գրականության Նոբելյան մրցանակի։ Սկսելով ռոմանտիկ նովելներից, արձակ երգերից և պատմվածքներից՝ 1901 թվականին Գորկին անցավ դրամատուրգիային։ 19-րդ և 20-րդ դարերի սահմանագծին նա հայտնի դարձավ որպես հեղափոխական ոգով ստեղծագործությունների հեղինակ՝ անձամբ մոտ լինելով սոցիալ դեմոկրատների հետ և գտնվելով ցարական ռեժիմի ընդդիմության շարքերում։ Գրողի ստեղծագործական կենսագրության ծաղկումը նշանավորվեց ակնարկների, ինքնակենսագրական վիպակների, պիեսների, երկու խոշոր վեպերի շարքով, ինչպես նաև հրապարակախոսական վավերագրական ժանրի պատմվածքներով։
Ներկայացնում ենք նաև գրողի հանրահայտ մտքերը։
1․ Կենդանի մարդու համար խենթություն է մտածել մահվան մասին։
2․ Սուտը ստրուկների և տերերի կրոնն է։ Ճշմարտությունը ազատ մարդկանց կրոնն է։
3․ Եթե ուսուցիչը ազնիվ է, ապա նա պետք է միշտ ուշիմ աշակերտ լինի։
4․ Մարդիկ, որոնց անմիջապես հասկանում ես, մարդիկ՝ առանց մնացորդի, անհետաքրքիր են։ Մարդը, ըստ հնարավորինս, պետք է իր մեջ պարունակի ամեն ինչ, գումարած էլի ինչ-որ բան։
5․ Քաղքենիությունը գետնասող բույս է, այն ընդունակ է անվերջ բազմանալու և կցանկանար իր ընձյուղներով ամեն ինչ խեղդել իր ճանապարհին։
6․ Հոյակապ պաշտոն է մարդ լինելն աշխարհում։
7․ Երբեք մի՛ մոտեցեք մարդուն՝ մտածելով, թե նրա մեջ ավելի շատ վատ բան կա, քան լավ ։
8․ Ունեցիր թեկուզ փոքր խելք, բայց քոնը։
9․ Մարդը մահկանացու է, ժողովուրդը՝ անմահ։
10․ Երեխաները վաղվա մեր դատավորներն են, նրանք մեր հայացքների, արարքների քննադատներն են, դրանք այն մարդիկ են, որոնք աշխարհ են մտնում կյանքի նոր ձևերի կառուցման մեծ աշխատանքի համար։
Աննա Սրապիոնյան