
Ամերիկյան զինուժը ուրբաթ լուսաբացին ավելի քան 40 ավիահարված է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային, հայտնում է Reuters-ը։
Օդային հարվածների թիրախ են դարձել Սանայի միջազգային օդանավակայանը, հրամանատարական ճամբարը, Սարիֆի շրջանը և Սանհանի Ջարբան տեղանքը, ինչպես նաև հյուսիսային նահանգների մի քանի այլ վայրեր:
Մեկ մարդ վիրավորվել է, հաղորդում է հեռուստատեսությունը։
Բնակիչների խոսքով, Սանայի կենտրոնում գտնվող հրամանատարական ճամբարի վրա ավիահարվածները վնասել են շրջակա բնակելի թաղամասերի մի քանի տներ, շենքեր և խանութներ։
Հարվածները տեղի են ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ հութիները ստանձնել են հինգշաբթի կեսօրին Իսրայելի կենտրոնական Բեն Գուրիոն օդանավակայանի և Թել Ավիվից հարավ գտնվող ռազմական թիրախի վրա երկու բալիստիկ հրթիռային հարձակումների պատասխանատվությունը:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի նախորդ ավիահարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Հութիների և ԱՄՆ զինվորականների միջև լարվածությունը սրվել է այն բանից հետո, երբ մարտի 15-ին Վաշինգտոնը նոր ավիահարվածներ հասցրեց Եմենի հյուսիսում հութիների վերահսկողության տակ գտնվող շրջաններին: Հարվածները հաջորդեցին Հութիների սպառնալիքներին՝ վերսկսելու հարձակումները Իսրայելի թիրախների վրա, եթե մարդասիրական օգնություն չթույլատրվի Գազա: