
Այսօր Տավուշի ՄՓՎ աշխատանքային խմբի և Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրից դեպի Լուսահովիտ բնակավայր տանող ճանապարհի 1-ին կիլոմետրում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ:
Քարաթափվել է մոտ 15 խ.մ ժայռաբեկոր:
Հարկադիր քարաթափման աշխատանքներին մասնակցել են Տավուշի ՄՓՎ ՕԽ-ն, Իջևանի ՀՓՋ-ից 14 փրկարարական ծառայող, պարեկային ծառայությունից 1 կարգախումբ:
Աշխատանքներին ներգրավվել է Իջևանի համայնքապետարանից 1 հատուկ տեխնիկա (էքսկավատոր) և 1 ինքնաթափ։
Ժամը 14:10-ի դրությամբ ճանապարհը միակողմանի երթևեկելի է, համայնքի ուժերով իրականացվում են մաքրման աշխատանքներ՝ ճանապարհը երկկողմանի դարձնելու համար: