ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ովքեր և ում հաշվին մեկնեցին Հայաստան-Վրաստան խաղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան-Վրաստան սկանդալային խաղին, որն ավարտվեց ընդհանուր 9։1 հաշվով, մասնակցել և վրաստան էին մեկնել իշխանական էլիտան, բառացությամբ 2 նախարարի։

Դեպի վրաստան թռիչքն իրականացվել էր Կառավարական ինքնաթիռով։ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին հանձնարարվել է կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2025 թվականի մարտի 23-ին՝ Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին հանձնարարվել է աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում

Նիկոլ Փաշինյանի հետ Վրաստան էին մեկնել ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ՀՀ ԿԳՄՍ Ժաննա Անդրեասյանը, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը։

Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարվել են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Պետական գույքի կառավարում» ծրագրի «Ավիացիոն ծառայությունների մատուցում» միջոցառման ընդհանուր բնույթի այլ ծառայությունների համար նախատեսված միջոցների հաշվին:

ArmLur.am-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ Վարչապետի աշխատակազմից փոխանցեցին, որ նախարարները Վրաստան մեկնել են նախարարությունների բյուջեների հաշվին։ Սակայն ՀՀ կառավարության պատվիրակությունը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի գործուղման շրջանակում վարչապետի աշխատակազմի կողմից տրամադրել է 145 հազար 240 դրամ՝ օրապահիկի վճարման համար։

Հարկ է նշել, որ մասնավոր ինքնաթիռների վարձակալության դեպքում մեկ ժամվա թռիչքի արժեքը միջինում կազմում է 400-ից մինչև 1 մլն դրամ, սակայն կառավարական ինքնաթիռների դեպքում այս թվերը կարող են զգալիորեն տարբերվել՝ կախված տարբեր գործոններից։​

Հարկ է նշել, որ Վրաստան չէին մեկնել Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս