Ադրբեջանը ծրագրում է Աղդամի շրջանի գյուղերում կառուցել 425 անհատական տներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը ծրագրում է Աղդամի շրջանի գյուղերում անհատական տներ կառուցել։ Ծրագրի համար նախատեսված ընդհանուր տարածքը գերազանցում է 123 հեկտարը։ Ամբողջական պլանը ներառում է 425 տների կառուցում երկու փուլով:

Տեղի բնակչության զբաղվածությունն ապահովելու նպատակով ստեղծվել են կրթական, տնտեսական, սոցիալական և կենցաղային ուղղվածության տարբեր հաստատություններ, ինչպես նաև համայնքային և մշակութային կենտրոններ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ծրագիրը նաև լուծում է սոցիալական կարիքները, ներառյալ գյուղական ներքին ճանապարհների կառուցումը և էլեկտրաէներգիայի, կապի և ջրի համակարգերի տեղադրումը, ինչպես նաև գազամատակարարումը:




Լրահոս