
Ամերիաբանկն ամփոփել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» արշավի շրջանակում անցկացված ԿՍՊ քվեարկության արդյունքները․ առաջնահերթություն են ստացել երեխաների առողջության և կրթության ոլորտները։
Հիշեցնենք, որ 2024-ի հոկտեմբերին Ամերիան մեկնարկել էր այս արշավը՝ մարդկանց հնարավորություն ընձեռելով միանալու քվեարկությանն ու միասին որոշելու, թե բանկն իր ԿՍՊ ծրագրերի և բարեգործության 2025թ․բյուջեից որ ոլորտներին կուղղի 100 մլն դրամը։ Քվեարկել կարող էին բոլորը` 2024 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ը։ Ընտրությունը ութ ոլորտների միջև էր՝ երեխաների առողջություն, կրթություն, կայուն զարգացում, փոքր և միջին բիզնես, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գիտություն, մշակույթ և սպորտ։
Այժմ Բանկը հրավիրում է հիմնադրամներին և հասարակական կազմակերպություններին ներկայացնել ծրագրեր այս երկու ուղղություններով ֆինանսավորում ստանալու համար։ Նախագծերը հնարավոր է ներկայացնել csr.ameriabank.am կայքում, իսկ ներկայացման վերջնաժամկետն ապրիլի 15-ն է: