
Արմավիրի քրեակատարողական հիմնարկի 2-րդ մասնաշենքի դատապարտյալի հարազատները դիմել են ArmLur.am-ին՝ ահազանգելով, որ բանտի թիվ 59 խցի «զոն նայողը»՝ քրեական բարձր աստիճան ունեցող դատապարտյալ Գեղամ Բաղդասարյանը ճնշումներ է գործադրում իր հարազատի և այլ դատապարտյալների նկատմամբ։
Ինչպես հայտնեցին ArmLur.am-ին, Բաղդասարյանը դատապարտյալներից հավաքագրում է գումար, ստիպում ղումար խաղալ, չանելու դեպքում՝ վիրավորում, ժամանակ առ ժամանակ հարվածներ հասցնում նրանց։ Ըստ ArmLur.am-ի աղբյուրի՝ այս մասին տեղամասի աշխատակիցները տեղեկացված են, բայց ոչինչ չեն անում։
ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան՝ Քրեակատարողական ծառայության լրատվականի պետ Նոնա Նավիկյանը հայտնեց.
«Ստացված հաղորդագրության իսկությունը ստուգելու համար Քրեակատարողական ծառայության կողմից արդեն իսկ իրականացվել են համապատասխան միջոցառումներ, որոնք դեռ շարունակվում են»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան