Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում այրվել է բեռնատար ավտոմեքենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 28-ին, ժամը 13:46-ին ահազանգ է ստացել, որ Արծվաբերդ գյուղում այրվում է ավտոմեքենա:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ  մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հենակետի մեկական մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի հանդամասերից մեկում այրվում է ZIL մակնիշի բեռնատար ավտոմեքենա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:36-ին, մարվել՝ 14:45-ին: Այրվել են բեռնատարը և խոտածածկույթ (մոտ 1000 քմ):




Լրահոս