Առնվազն 1,002 մարդ է կյանքից զրկվել, 2,376-ը՝ վիրավորվել Մյանմարում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյանմարում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1,002-ի, ևս 2,376 մարդ տուժել է, շաբաթ օրը հաղորդել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը ՝ հղում անելով Մյանմարի լրատվամիջոցներին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ  սպասվում է, որ զոհերի և վիրավորների թիվը դեռ կավելանա։ Փրկարարական աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր՝ չնայած բազմաթիվ հետցնցումներին:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդել էինք, որ Մյանմարում 7,7 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ 2 երկրաշարժ էր գրանցվել։ Ցնցումները զգացվել են նաև Բանգլադեշում, Հնդկաստանում, Թաիլանդում, Լաոսում և Չինաստանում, հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։




Լրահոս