
Սեխը, նարինջը և ջրի բարձր պարունակությամբ այլ մրգեր կարող են օգնել ձեզ ավելի երիտասարդ տեսք ունենալ, ասել է սննդաբան Ամիր Խանը: Նրա կարծիքը մեջբերում է Daily Mirror-ը։
Նրա խոսքով՝ ջրազրկումն անմիջապես ազդում է արտաքինի վրա՝ մաշկը չորանում է, իսկ կնճիռներն ավելի նկատելի են դառնում։ Բժիշկը նաև նշել է, որ հեղուկի պակասը բացասաբար է անդրադառնում հոդերի առողջության, մարսողության և երիտասարդ զգալու համար անհրաժեշտ էներգիայի մակարդակի վրա։
«Ուրեմն շատ ջուր խմեք և կերեք մրգեր, ինչպիսիք են՝ սեխն ու նարինջը, որոնք կօգնեն պահպանել ջրի հավասարակշռությունը»,- կարծում է թերապևտը:
Մասնագետը նաև զգուշացրել է, որ սմարթֆոնների, հեռուստացույցների և համակարգիչների երկարատև օգտագործման պատճառով մաշկը կորցնում է առաձգականությունը և ավելի արագ ծերանում։ Նա բացատրել է, որ այս բոլոր գաջեթներն արձակում են կապույտ լույս, որը քայքայում է կոլագենը, հենց կոլագենն է մաշկը երիտասարդ պահում։
Խանը հավելել է, որ նստակյաց ապրելակերպը ևս վնասում է նաև արտաքին տեսքը։