Ազատության հրապարահում տեղի կունենա հանրահավաք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր՝ մարտի 29-ին հանրահավաք է սպասվում։ Հանրահավաքը տեղի կունենա Ազատության հրապարակում ժամը 15։00-ին։

Հանրահավաքը իրականանալու է հանուն Արցախի ժողովրդի որավունքների։

Նշենք, որ հանրահավաքին ներկա են լինելու տադբեր հասարակական, քաղաքական գործիչներ։
Օրակարգային հիմնական հարցերն են՝ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հարցի առաջմղումը, Հայաստանում արցախցիների սոցիալական և այլ իրավունքների պաշտպանությունը, գերիների ազատ արձակման ջանքերը և Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանությունը:

Հիշեցնենք, որ հանրահավաքը կազմակերպում է «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը», որը ձևավորվել է արցախյան ու հայաստանյան բազմաթիվ կազմակերպությունների ու հանրային գործիչների կողմից՝ ապահովելով լայն համախմբում այս նպատակի շուրջ:

Աննա Սրապիոնյան




Լրահոս