Ժամանակն է նախագահի աթոռն ընդհանրապես վերացնել. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

«Առավոտ»  թերթը գրում է. «ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կառավարման կիսանախագահական համակարգը պահպանելու դեպքում չի պատրաստվում առաջադրվել նախագահի պաշտոնում, իսկ խորհրդարանական համակարգի ներդրման դեպքում չի հավակնելու վարչապետի պաշտոնին։

Ես էլ իմ կողմից ենթադրություն անեմ. ցավոք սրտի, Հայաստանում կմնա կիսանախագահական համակարգը՝ մի քանի կոսմետիկ շտկումներով։ Ցավոք սրտի եմ ասում, որովհետև կարծում եմ, որ ժամանակն է նախագահի աթոռն ընդհանրապես վերացնել։ Սերժ Սարգսյանն իսկապես չի առաջադրվի նախագահի պաշտոնին։ Կհաջողվի՞ արդյոք ընդդիմությանը հասնել արտահերթ նախագահական ընտրությունների՝ ես չգիտեմ։ Մի բան հաստատ գիտեմ. նրանք, ովքեր կարծում են ՝ եթե ՀՀ նախագահի անունը լինի ոչ թե Սերժ Սարգսյան, այլ Պողոս Նիկողոսյան, դրանից որևէ բան կփոխվի, խորը մոլորության մեջ են»։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս