
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ասել է, որ Դանիան չի կարողացել անվտանգ պահել Գրենլանդիան, և որ նախագահ Դոնալդ Թրամփը հավատարիմ է կղզին շատ ավելի անվտանգ և տնտեսապես ավելի ուժեղ դարձնելուն, հաղորդում է Axios-ը:
«Դանիային ուղղված մեր ուղերձը շատ պարզ է. դուք այնքան էլ լավ աշխատանք չեք կատարել Գրենլանդիայի ժողովրդի հետ: Դուք բավականաչափ ներդրումներ չեք կատարել Գրենլանդիայում և բավականաչափ ներդրումներ չեք կատարել այս անհավանական, գեղեցիկ մարդկանց կղզու անվտանգության ճարտարապետության մեջ», – ասել է Վենսը Գրենլանդիայի տիեզերական բազա այցելության ժամանակ:
Փոխնախագահը նշել է, որ Վաշինգտոնը «կհարգի անկախ Գրենլանդիայի ինքնիշխանությունը», ռազմական ուժ չի օգտագործի Գրենլանդիան գրավելու համար, բայց կարող է օգտագործել իր զինված ուժերը՝ պաշտպանվելու Ռուսաստանի կամ Չինաստանի ներխուժումներից։