Armenian text to speach

Առողջապահության նախարարը շրջայց է կատարել Գյումրի քաղաքի բժշկական հաստատություններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գյումրի կատարած այցի շրջանակում եղել է «Արիե Կուփերսթոքի» անվան վերականգնողական կենտրոնում, ծանոթացել մատուցվող ծառայությունների ծավալներին:

Կենտրոնը տարեկան սպասարկում է շուրջ 700 երեխայի և 900 մեծահասակի: Միայն 2023 թվականին պետական պատվերի շրջանակում մինչև 18 տարեկան երեխաներին տրամադրվել է 585 ծառայություն ցերեկային ստացիոնարի պայմաններում, իսկ 2024 թվականին մինչև 18 տարեկաններին` 810 ծառայություն:

Այս կենտրոն այցելում են ինչպես հենաշարժական համակարգի հիվանդություններով, այնպես էլ` համակցված զարգացման խանգարումներով երեխաներ:

Նախարարի հաջորդ կանգառը եղել է «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն»-ը, որը սպասարկում է Շիրակի մարզի 7465 հոգեկան առողջության և նարկոլոգիական խնդիրներ ունեցողների:

Նախարարը շրջել է բաժանմունքներով, հետևել է կենտրոնի աշխատանքների ընթացքին. շենքային պայմանների բարելավման ուղղությամբ աշխատանքներ կտարվեն:




Լրահոս