ՕԵԿ-ում բարձր տրամադրություն է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում կեսգիշերային քաղաքական հանդիպումներն ավանդույթ են դարձել: Երեկ ՀՀԿ-ն առանձին էր նիստ անում՝ կուսակցության շենքում, ոչ իշխանական քառյակից եռյակ մնացած ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու «Ժառանգություն»-ը՝ առանձին՝ Ծառուկյանի ապարանքներում, իսկ ՕԵԿ-ն էլ՝ կուսակցության գրասենյակում: ՀՀԿ-ին չհաջողվեց որոշում կայացնել. լարված նիստ է տեղի ունեցել: Միայն, թերեւս, ՕԵԿ-ի խնդիրն էր հեշտ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արթուր Բաղդասարյանը  ՕԵԿ նախարարներ Սերգո Կարապետյանի, Սամվել Թադեւոսյանի եւ Արմեն Երիցյանի հետ քննարկել է նրանց վերանշանակման հարցը: Քննարկումը տեւել է մոտ մեկուկես ժամ, որից հետո նախարարները բարձր տրամադրությամբ դուրս են եկել ՕԵԿ գրասենյակից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ա. Բաղդասարյանը նրանց հայտնել է, որ Սերժ Սարգսյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ գյուղատնտեսության, քաղաքաշինության եւ արտակարգ իրավիճակների նախարարները կվերանշանակվեն:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս