Իսրայելական զորքերը գնդակոծվել են Գազայի հարավում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գազայի հատվածի հարավում իսրայելական զորքերը ականանետային կրակի են ենթարկվել։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։

Դրա տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել անկլավի հարավում՝ Խան Յունիս քաղաքի մերձակայքում։ Իսրայելական զորքերի ուղղությամբ երեք ականանետ է արձակվել։ Իսրայելցիների զոհերի մասին տեղեկություններ չկան։

Բացի այդ, նույն տարածքում պայթուցիկով խոցվել է իսրայելական ռազմական D9 բուլդոզերը։ Իսրայելական բանակից տուժածների մասին տեղեկություններ չկան։




Լրահոս